ԹԱԳԱՎՈՐՆ ԱՊՐԱԾ ԿԵՆԱ՝ ԴՈՒ ԳԻ՞Ժ ԵՍ, ԹԵ՞ ՁԵՒԱՑՆՈՒՄ ԵՍ
Փաշինյանի ձենը ոնց որ միսը յուղի մեջ տապակելու ղժժոց լինի։ էն որ ուզում ես ականջներդ ու աչքերդ փակես, պաշտպանես այդ ղժժոցից։ Լավ, այս մարդը ի՞նչ է ուզում։ Լույսը դեռ չբացված թավան դնում է կրակին, յուղը լցնում ու միսը ճտճտացնում։ Քանի օր է՝ հանրության ականջների մոտով նետի պես սլանում է նրա բաց թողած արկերը՝ քովիդս դրական է, քովիդս բացասական է, նորից դրական է, հինգ րոպե հետո բացասական է․․․ Ու՞մ է հետաքրքիր քովիդդ, կասե՞ս․․․ Այսօր էլ աչքալուսանք է տալիս, որ քովիդ թեստի պատասխանը վերջնականապես բացասական է․․․ Հարց է առաջանում՝ ո՞նց իմացավ, որ վերջանականապես է բացասական։ Կամ, ինչպես օգտատերերն են հարցնում՝ քովի՞դն է ասել, որ վերջնականապես է գնում։ Վաղը կարող է դրական պետք լինի։ Օգտատերերից մեկը ճիշտ խորհուրդ է տալիս․ «Մի քանի հատ թեստ արեք , տարբեր պատասխաններ կգան , որը ձեռնտու լինի՝ դա օգտագործեք»։
Թեստեր է, որ իրար հետևից հանձնում է։ Բառը նրա համար սիմվոլիկ նշանակություն ունի․ մի բան պիտի հանձնի, թեստ է հանձնում։ Կամ թեստ է հանձնում, կամ տարածք․․․ Կարևորը նրա համար հանձնելն բառն է, որը նրան շատ է դուր գալիս, իր կյանքի նպատակն է։ Բայց իրականությունն այլ է։ Այդ թեստը հանձնում է ոչ թե իր այլ Պուտինի, Լուկաշենկոյի համար․․․ Մարդիկ արդեն դա հասկանում են, ու ես ուրախ եմ դրա համար։ Տեսեք ինչ են գրում իր անձնական էջում․ «Շատ ամոթ է ...Մի ամբողջ երկիր եք ներկայացնում , հայ ազգին եք ներկայացնում, որ միշտ մեջքն ուղիղ, հպարտ կանգնել է։ Վախկոտի նման քողարկվում եք քովիդի թեստի հետևում, ինչ է թե՝ չգնայիք Պետերբուրգ։
Ցավում եմ, որ մեր ազգի պատմության մեջ գրվեց էս ամոթալի ու խայտառակ էջը՝ ձեր ղեկավարության օրոք... Վախկոտ, տկարամիտ, խղճուկ ղեկավար»։
Մարդիկ ծաղրում են․ «Նիկոլն ապրած կենա, ասիլ մի վերջնականապես, մարդ ես, մեկ էլ տեսար էլի պետք ըլի, որ դրական ըլի», «Գիշերը չենք քնել, սպասում էինք թեստիդ պատասխանին», «Ձեզ որ Մոսկվայից չկանչեն, ընդհանրապես քովիդ չեք ընկնի», «Իսկ ձեր հաջորդ քովիդի վարակը ե՞րբ է», «Մի հատ էլ հղիության թեստ տուր», «Երբեք մի ասա երբեք»։
Այնքան պրիմիտիվ է քովիդով խաղեր տալը, որ օգտատերերից մեկը լոռեցու պարզությամբ հարցնում է՝ Թագավորն ապրած կենա՝ դու գի՞ժ ես, թե՞ ձևացնում ես։ Սպասում եմ, որ «թագավորն ապրած կենան» կպատասխանի այդ օգտատիրոջը, քանի որ այդ հարցը շատերին է հետաքրքրում։ Ինքն էլ, Աստված տվել է, պարապ է, բան չունի անելու։