Կրակել են Սյունիքի և Տավուշի ուղղություններով. ադրբեջանցիների «խաղաղությունը»
- 24timeam
- 2 days ago
- 1 min read
Այսօր հայտնի դարձավ, որ գիշերվա ընթացքում ոչ միայն Սյունիքի Խոզնավար ու Խնածախ գյուղերում են կրակոցներ լսվել , այլ նաև Տավուշում։
«Ուշ երեկոյան կրկին լսել ենք կրակոցներ, կրակոցները ադրբեջանական դիրքերից են, դա հաստատ է, ամեն օր նույնն է, իսկ մեր կառավարությունը էշի ականջում քնած է»,- MediaHub-ի հետ զրույցում նշեց Խնածախ գյուղի բնակիչը։
Տավուշից MediaHub-ին հայտնեցին, որ ինտենսիվ կրակոցներ են լսվել նաև իրենց մոտ:
«Կրակոցները եղել են դեպի Մեհրաբի դիրքեր՝ Այգեպար, Չինարի, այդ հատվածն է: Շատ խոշոր տրամաչափի զինտեխնիկայով են կրակել, համար 1 է տված այս հատվածում»,- նշեց մեր զրուցակիցը:Ըստ նրա՝ այս պահին համար 1 ռեժիմով են ծառայությունն իրականացնում, լարված է իրավիճակը:
Հիշեցնենք, որ երեկ MediaHub-ը գրել էր, որ անցած գիշեր ադրբեջանական դիրքերից նորից կրակել էին Սյունիքի մարզի Խնածախ գյուղի ուղղությամբ։
MediaHub-ի տավուշցի զրուցակիցը հայտնեց, որ այսօր առավոտյան էլ կրակոցնոր եղել են։
Նշենք նաև, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը Ադրբեջանի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտելու վերաբերյալ դեռևս հաղորդագրություն չի տարածել։
Մարիաննա Արամյան
15.51.08.04.2025
15.21.08.04.2025