top of page

Հնարավոր է` Վարդան Ղուկասյանին արտահանձնեն Հայաստան․ քաղաքական հաշվեհարդարի ռիսկ եմ տեսնում, բոլոր բացասական հետևանքներով․ փաստաբան

Oragir.news-ը գրում է․


«Եթե օրակարգում եղավ, որ պետք է արտահանձնեն, դրա հետ կապված պոզիտիվ պարտավորություն է կրում ընդունող երկիրը, վերջինիս առողջության և անվտանգության հետ կապված։ Բայց, միաժամանակ ես դրա հետ կապված դիրքորոշում եմ հանձնել, որ քաղաքական հաշվեհարդարի ռիսկ եմ տեսնում, բոլոր բացասական հետևանքներով, արտահանձնումից հետո իրականացվող գործառույթների հետ կապված»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանի (Դոկ) պաշտպան Լևոն Բաղդասարանը։Պաշտպանը շեշտում է՝ հայտնել է իր կարծիքը դատախազության պահանջի ոչ իրավաչափ լինելու մասին, սական վերջին խոսքը դատարանինն է։«Ես իմ կարծիքը հայտնել եմ, գտնում եմ, որ դատախազության պահանջը իրավաչափ չէ և ենթակա է մերժման, բայց դրա վերջին գնահատական տվողը դատարանն է։Կա վեճ և դատարանը քննում է․ վեճն ունի երկու կողմեր, մի դեպքում բավարարվում է, մյուս դեպքում՝ մերժվում։ Դրա համար գնահատականը տալիս է բացառապես դատարանը։Իրավական գործընթաց է գնում, հաջորդ դատական նիստը երկուշաբթի օրն է, մեր ժամով՝ երեկոյան 19։30»,- եզրափակեց Լևոն Բաղդասարյանը։Նշենք, որ Վարդան Ղուկասյանին Հայաստան չարտահանձնելու համար սկսվել է ստորագրահավաք։Հիշեցնենք՝ ԱՄՆ մաքսային և միգրացիայի վարչության համաձայն Վարդան Ղուկասյանը ձերբակալվել է փետրվարի 20-ին՝ միգրացիոն գործընթացի շրջանակներում և գտնվում է Հենդերսոնի ձերբակալվածների կենտրոնում։

1/2015
bottom of page