Ուզում են նորից nտնձգnւթյnւն անել իմ դեմ 2007-ի պես, եթե նման բան եղավ, սենսացիա կլինի ամբողջ աշխարհում. Վարդան Ղուկասյան
- 24timeam
- 5 hours ago
- 1 min read
Ինչ առաջադրել եմ թեկնածությունս անընդհատ ասում են՝ կրիմինալ, կրիմինալ, կրիմինալ, սրա մասին բարձրաձայնում են, դիտավորյալ խոսում են. մենք ունենք ինֆորմացիա, որ մեր հանդեպ պետք է ինչ-որ վատ արարք կատարեն նորից: Այս մասին Գյումրու ավագանու նիստից հետո լրագրողներին ասաց քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:
«Հիմա հող են նախապատրաստում, որ գցեն նորից կրիմինալի վրա, հիմա բարձրաձայնում եմ դրանք, եթե հանկարծ մեզ հետ կապված նորից ոտնձգություն արվեց, այդ ամբողջ փաստերն աշխարհի բոլոր նախագահներին ու հաստատություններին գնալու են, թե դրա հետևն ով կարող է լինել ու ով կարող է անել: Նորից ասում եմ ՝ ինչքան մեզ կապում են կլրիմինալի հետ, հող են նախապատրաստում դիմացի կրակոցների»,- ասաց Ղուկասյանը:
Ճշտող հարցին՝ նկատի ունեք մահափորձ կանե՞ն, նա արձագանքեց. «Այո՛, իմ անձի նկատմամբ, նմանատիպ ոտնձգություն, որ արեցին 2007-ին դեռևս բացահայտված չէ, հասկանալի է: Շարունակությունն է լինելու՝ երկրորդ սերիա: Էլ ոչինչ չեմ ասելու, բայց եթե նման բան եղավ, սենսացիա կլինի ամբողջ աշխարհով»:
18.44.19.04.2025
16.22.19.04.2025
15.19.19.04.2025