Առաջին նստարան, առաջին ուսուցիչ, առաջին անգամ այսօր ժպտացիր դու ինձ. շնորհավոր սեպտեմբերի 1 (տեսանյութ)

Այսօր սեպտեմբերի 1-ն է, Գիտելիքի, գրի և դպրության օրը: Հայաստանի դպրոցներում և այլ ուսումնական հաստատություններում վերսկսվելու են դասերը, դպրոցներն իրենց դռներն են բացելու դպրոցականների առջև:
Այն Հայաստանում` որպես տոնական օր, սահմանված է ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին օրենքի 12-րդ հոդվածով: Շնորհավոր օրդ, սիրելի՛ դպրոցական։