top of page

19FortyFive․ Թրամփը ստիպված կլինի համաձայնել Ուկրաինային տարածքային զիջումներին

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ստիպված կլինի Ուկրաինայից զգալի տարածքային զիջումների գնալ՝ հակամարտությունը դադարեցնելու համար։ Այս մասին ասվում է 19FortyFive տեղեկատվական պորտալի կայքում։

Կայքի փոխանցմամբ, Ուկրաինայի համար պայքարն «արդեն կորսված է, և այժմ ռազմական ճանապարհներ չկան այդ արդյունքը կանխելու համար»։ Սպիտակ տան նոր ղեկավարը, Ռուսաստանի համար ընդունելի դիվանագիտական ​​պայմաններով այն ավարտելու համար, ստիպված կլինի գործարք կնքել, «որի արդյունքում էլ ավելի շատ ուկրաինական տարածքներ կզիջվեն» և ստիպված կլինի «հրապարակայնորեն հայտարարել, որ Ուկրաինան երբեք չի լինի ՆԱՏՕ-ում»,- նշվում է հրապարակման մեջ:

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը արտաքին գործերի նախարարության ղեկավարության հետ հանդիպման ժամանակ նշել էր Ուկրաինայում իրավիճակի կարգավորման պայմանները։ Դրանց թվում են Ուկրաինայի զինված ուժերի դուրսբերումը Դոնբասից և Նովոռոսիայից և Կիևի՝ ՆԱՏՕ-ին միանալուց հրաժարվելը։ Ուկրաինայում պետք է լիովին ապահովվեն նաև ռուսալեզու քաղաքացիների իրավունքները, ազատությունները և շահերը։ Ռուսաստանն անհրաժեշտ է համարում չեղարկել իր դեմ արևմտյան բոլոր պատժամիջոցները և Ուկրաինայի համար սահմանել ոչ դաշնակցային և միջուկային զենքից զերծ կարգավիճակ։

Եթե ​​Թրամփը չհամաձայնի այս պայմաններին, Ռուսաստանը պարզապես կշարունակի հատուկ գործողությունը՝ «կամաց-կամաց ոչնչացնելով Ուկրաինայի զինված ուժերը, մինչև վերջիվերջո ուժով ստանա այն, ինչ նրանք փորձում են ստանալ բանակցությունների միջոցով»,– ընդգծում է պարբերականը։

bottom of page