Search
Ստամբուլում մեկնարկել են ռուսական և ամերիկյան պատվիրակությունների բանակցությունները
- 24timeam
- 5 days ago
- 1 min read
Ստամբուլում մեկնարկել են ռուսական և ամերիկյան պատվիրակությունների բանակցությունները։
Հանդիպումը տեղի է ունենում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունում. հայտնում է ՌԻԱ Նովոստին։
ՌԴ-ն ներկայացնում է ԱՄՆ-ում դեսպան Ալեքսանդր Դարչիևը, իսկ ամերիկյան պատվիրակությունը՝ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Սոնատա Քոուլթերը։
Ռուս-ամերիկյան նախորդ խորհրդակցությունները տեղի էին ունեցել Ստամբուլում փետրվարի 27-ին։
ԱՄՆ Պետքարտուղարությունն իր հերթին հայտնել է, որ ապրիլի 10-ին Ստամբուլում ԱՄՆ-ՌԴ հանդիպման օրակարգում Ուկրաինայի հարցը չի լինելու։