top of page

«Այո, եղել են ՔՊ-ի աջակիցներ՝ տարբեր համայնքներից, նաև մարդիկ՝ պետական կառույցներից, ինչը բնականոն է»․ Նազելի Բաղդասարյանը՝ Սարիկ Մինասյանի հավաքի մասին

«Հիմնականում հանդարտ քվեարկություն է գնում»,- լրագրողների հետ զրույցում ասաց   Գյումրու ավագանու թեկնածու և վարրչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը՝ վստահեցնելով, թե բաց քվեարկության մեկ, երկու դեպք է արձանագրվել։ Ըննդդիմադիր լրատվամիջոցներին էլ մեղադրեց «իմիտացիա» անելու մեջ, թե ընտրությունները խախտումներով են անցկացվում։

Ինչ վերաբերում է ՔՊ-ի թեկնածու Սարիկ Մինասյանի հավաքին,  որում ՔՊ-ն, ըստ համացանցում հայտնված տեսանյութերի, վարչական ռեսուրս էր կիրառել և մանկապարտեզներից, պոլիկլինիկաներից, դպրոցներից, պետական այլ հիմնարկներից, ինչպես նաև այլ մարզերից մարդիկ բերել Գյումրի,  Նազելի Բաղդասարյանն ասաց.

«Մարդ բերել» արտահայտությունը բնորոշ է նախկին իշխանական ռեժիմին։ Ես կարծում եմ՝ 2018-ից հետո քաղաքացին բերվելու խնդիր չունի։ Այո, ես չեմ ժխտում, եղել են մեր աջակիցներ՝ տարբեր համայնքներից, ինչը բնականոն է։ Այո, եղել են մարդիկ նաև պետական կառույցներից։ Եթե մեր նախընտրական ցուցակը նայեք, կան մարդիկ, որոնք  տարբեր պետական կառույցներ են ղեկավարում և պարզ է, որ իրեննց կոլեկտիվից կունենան մեկ-երկու աջակից»։  

bottom of page