top of page

«Թոքաբորբի հետևանքով զինծառայող է մահացել․ ինչո՞ւ պատշաճ չեք զբաղվել»․ հարց՝ Սուրեն Պապիկյանին

ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը խուսափեց պատասխանել լրագրողների մի շարք հարցերի, նա կարճ ճեպազրույց ունեցավ, անդրադարձավ միայն առաջնագծի վերաբերյալ տարածված ապատեղեկատվություններին, մյուս հարցերը մնացին անպատասխան։ Շտապելով դեպի վերելակ՝ նախարարը փորձեց արագ հեռանալ լրագրողներից, բայց քանի որ վերելակն ուշանում էր, նրանք հասցրեցին բանակում թոքաբորբի հետևանքով զինծառայողի մահվան դեպքի վերաբերյալ ևս հարցեր տալ․ «Զինված ուժերում տեղի ունեցող բոլոր դեպքերի մասով տեղի են ունենում ծառայողական քննություններ, տեղի են ունենում քննություններ պատկան մարմինների կողմից»,- ասաց Պապիկյանը։


Հարցին՝ ինչո՞ւ զինծառայողի առողջական հարցերով պատշաճ չեն զբաղվել՝ նախարարն ասաց, որ դա իր գործառույթը չէ։

1/2025
bottom of page