40-ամյա կնոջ «ինքնաu պանության» գործով քրեական վարույթ կա
- 24timeam
- 9 hours ago
- 1 min read
Օրեր առաջ հայտնել էինք, որ Հրազդանում 40-ամյա հրուշակագործ Սյուզաննա Պ-ն մահացած է հայտնաբերվել։
Լուրի հրապարակումից հետո համացանցը ողողվեց տարատեսակ լուրերով ու վարկածներով, որոնք պարունակում էին խիստ նեղ անձնական տարրեր և շատ հակասական էին, երբեմն անգամ կենցաղային խոսակցությունների մակարդակով։ Իհարկե, այդ վարկածները մենք կրկին չենք շրջանառի՝ հարգելով մահացածի անձնական կյանքը և հաշվի առնելով, որ նա երեխաներ ունի, ընտանիքի անդամներ, որոնք շարունակելու են ապրել այս հասարակությունում։
Այնուամենայնիվ, ևս մեկ անգամ հիշեցնենք պաշտոնական արձագանքը դեպքին, ըստ որի՝ 40-ամյա կնոջ մահվան դեպքով նախաձեռնված է վարույթ ՔՕ֊ի 162֊րդ հոդվածի 1-ին մասով։
Նշված հոդվածը վերաբերում է անձին ինքնասպանության հասցնելուն։ Առաջին մասում, մասնավորապես, նշված է․
«Սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ արժանապատվությունը նվաստացնելու եղանակով անձին անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը՝ պատժվում է ազատության սահմանափակմամբ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ առավելագույնը երկու տարի ժամկետով»։
Նշենք, որ դեպքի առնչությամբ նշանակված է փորձաքննություն, կատարվում է նախաքննություն։
Նարե Գնունի