top of page

«Փաշինյանը Հայաստանը դնում է թուրք-ադրբեջանական աքցանի մեջ». Սուրեն Սուրենյանց

  • Writer: 24timeam
    24timeam
  • 1 day ago
  • 1 min read

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը. «Խաղաղության պայմանագիրն ավարտելու համար Ադրբեջանը շարունակում է պահանջել՝ Հայաստանը պետք է լուծարի ղարաբաղյան հակամարտության լուծման համար ստեղծված ԵԱՀԿ Մինսկի խումբը և փոխի Սահմանադրությունը:


Թուրքական Անթալիայում, դիվանագիտական ֆորումի ժամանակ, նախապայմանները կրկնել է Ադրբեջանի արտգործնախարարը:


Հայաստանի Սահմանդրությունում ոչինչ չկա, որ Ղարաբաղը Հայաստանի մաս է, Բայրամովի պահանջին հակադարձել է Միրզոյանը:


Բայրամովին այս փաստարկը չի համոզել:


Անթալիան, այսպիսով, ընդամենն արձանագրեց պաշտոնական Երևանի և Բաքվի մոտեցումների տարբերությունը և ավելի մշուշոտ դարձրեց խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարը:


Երբ Միրզոյան-Բայրամով հանդիպումից հետո, հաղորդագրություն է տարածվում, թե «նախարարները պատրաստակամություն են հայտնել շարունակել երկխոսությունը», տպավորություն է ստեղծվում, որ պաշտոնական Երևանը հիմա էլ նախադրյալներ է ստեղծում ադրբեջանական նախապայմանները բավարարելու համար:


Մանավանդ, օրինակ, Սահմանադրության փոփոխության պահանջն արդեն, թերևս, նաև Անկարայի օրակարգում է: «Հայաստանը պետք է կատարի անհրաժեշտ փոփոխություններ իր Սահմանադրության մեջ, և Նիկոլ Փաշինյանն արդեն քայլեր ձեռնարկում է այս ուղղությամբ»,- ասել է Սերդար Քըլըչը, ով Անկարայի բանագնացն է հայ-թուրքական բանակցություններում:


Ինչո՞ւ հատկապես ուշադրության կենտրոնում պահեցի Թուրքիայի դիրքորոշումը:


Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ակնհայտորեն հույսը դրել է Թուրքիայի «կառուցողական» միջնորդության վրա, որը իբրև թե պետք է զսպի Ադրբեջանի ախորժակը:


Անկարայից պարբերաբար «սառը ջուր» են լցնում Փաշինյանի պատրանքների վրա՝ համերաշվելով ադրբեջանական պահանջների հետ:


Ռուսական հասանելի միջնորդությունը մերժած իշխանությունը «ինքնիշխանական» կարգախոսների ներքո Հայաստանը դնում է թուրք-ադրբեջանական աքցանի մեջ»:

1/2066
bottom of page