Ռուսաստանն ամեն ինչ անում է աանկախ և ինքնիշխան Հայաստանի զարգացման համար, սակայն կան ուժեր, որոնց ինքնիշխան Հայաստան պետք չէ. Բորիս Չերնիշով
- 24timeam
- 2 days ago
- 1 min read
Մոսկովյան «Եվրասիա. ավանդական արժեքների տարածք» միջազգային խոշոր համաժողովը մի հարկի տակ է համախմբել հասարակական և քաղաքացիական կազմակերպությունների, քաղաքագետների ու բլոգերների՝ Ռուսաստանից, Հայաստանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Բելառուսից և Տաջիկստանից։
Անցկացվել է «Եվրասիական կրթական տարածքի միասնություն» խորագրով լիագումար նիստ։
«Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին տալիս է ՀՆԱ-ի աճի ամենաբարձր տեմպերից մեկն աշխարհում։ Առանց ռուսական ներդրումների և հայ-ռուսական ավանդական հարաբերությունների ոչինչ այդպես չի զարգանա»,-ասել է «Եվրասիա» կազմակերպության խորհրդի նախագահ Ալյոնա Արշինովան։
ՌԴ Պետդումայի փոխնախագահ Բորիս Չերնիշովնէլ ասել է, թե Ռուսաստանը երբեք չի ձգտել ազդել Հայաստանի վրա։
«Ռուսաստանն ամեն ինչ անում է աանկախ և ինքնիշխան Հայաստանի զարգացման համար, սակայն կան ուժեր, որոնց ինքնիշխան Հայաստան պետք չէ»,-ասել է նա։