«Սահմանին լարվածությունը Նիկոլ Փաշինյանի սողացող կապիտուլյացիայի հետևանքն է»․ Ոսկան Սարգսյան
- 24timeam
- 23 hours ago
- 1 min read
Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանը շարունակ Ադրբեջանին զիջումներ է անում, հանձնում ինքնիշխան Հայաստանի սահմանամերձ տարածքները։ Ադրբեջանի հետ բանակցությունների անվան տակ տեղի է ունենում Ադրբեջանի պարտադրած պայմանների կատարում։ Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ Ադրբեջանից կստանա խաղաղության համաձայնագիր կոչվող փաստաթուղթ, որը Չեմբեռլենի նման վեր պարզելով` կասի` ձեզ խաղաղություն եմ բերել։ Ոչ մի փաստաթուղթ խաղաղություն չի բերում, եթե չունես կայացած պետություն, ճկուն դիվանագիտություն, հզոր բանակ, դաշնակիցներ։ Իլհամ Ալիևն ասում է, որ չի վստահում հայերին, ուզում է խաղաղություն հաստատել ոչ թ Նիկոլ Փաշինյանի, այլ` հայ ժողովրդի հետ։ Իրականում նրա նպատակը Հայաստան պետության, հայկական գործոնի վերացումն է։ Սահմանին ստեղծված լարված վիճակը Նիկոլ Փաշւնյանի և իր թիմի սողացող, շարունակական կապիտուլյացիայի հետևանքն է։ Բանակում չծառայածը, ազատամարտին չմասնակցածը չի ուզում հասկանալ, որ աշխարհում հարգում են ուժը, ոչ թե` խաղաղություն աղերսողին»։