top of page

Ֆրանսիայի հյուսիսային ափերին ներգաղթյալներ տեղափոխող նավ է խորտակվել, զոհվել է առնվազն 12 մարդ

Ֆրանսիայի հյուսիսային ափերի մոտ նավ է խորտակվել, ինչի հետևանքով ավելի քան 50 ներգաղթյալներ ընկել են Լա Մանշի ջրերը, երբ փորձել են հատել նեղուցը, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 12 մարդ, հայտնում է Associated Press-ը:

Ֆրանսիայի ծովային իշխանությունները հայտնել են, որ փրկվածների մոտ մեկ տասնյակը ծայրահեղ ծանր վիճակում են:

Ըստ պրեֆեկտուրայի՝ նավը Գրիս-Նեզ հրվանդանի մոտ ծանր կացության մեջ է հայտնվել, և ովքեր եղել են նավի վրա, ընկել են ջուրը: Փրկարարական գործողությանը մասնակցել են նավակներ և ինքնաթիռներ, ավելի քան 50 մարդ ափ է դուրս բերվել։

Լա Մանշը բանուկ և հաճախ վտանգավոր ջրային ուղի է։ Միգրացիայի հարցերով միջազգային կազմակերպության տվյալներով՝ այս տարի առնվազն 30 ներգաղթյալ է մահացել կամ անհայտ կորել՝ փորձելով հատել Մեծ Բրիտանիայի սահմանը։

1/1884
bottom of page