top of page

Ըմբշամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի տասը ներկայացուցիչ

  • Writer: 24timeam
    24timeam
  • 19 hours ago
  • 1 min read

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր՝ ապրիլի 12-ին, Հայաստանը կունենա տասը ներկայացուցիչ։

Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն Մալխաս Ամոյանը կպայքարի Եվրոպայի առաջնության իր չորրորդ չեմպիոնության համար։ Եզրափակչում նրա մրցակիցը կլինի վրացի Ռամազ Զոիձեն։

Եվրոպայի եռակի, աշխարհի բրոնզե մեդալակիր Կարեն Ասլանյանն էլ չեմպիոնական գոտեմարտում կմրցի թուրք ըմբիշ Քերեմ Քամալի հետ։

Մանվել Խաչատրյանը բրոնզե մեդալի համար կպայքարի վրացի Վախթանգ Լոլուայի հետ։

Ավելի ուշ մրցագորգ դուրս կգան՝

60 կգ քաշային Կարապետ Մանվելյանը

67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը

72 կգ քաշային Շանթ Խաչատրյանը

82 կգ քաշային Սամվել Գրիգորյանը

97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը

Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 11-ին, մեկնարկային գոտեմարտում պարտություն կրած 87 կգ քաշային Կարեն Խաչատրյանն ու 130 կգ քաշային Դավիթ Օվասապյանը սփոփիչ գոտեմարտեր կանցկացնեն։

1/2062
bottom of page