top of page

«ՔՊ-ն ու ՀՅԴ-ն կարող են համագործակցել Թուրքիայի հետ հարաբերությունների հարցում»․ Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՔՊ-ն ու ՀՅԴ-ն միմյանց քննադատելուց բացի կարող են նաև համագործակցել մեր ընդհանուր պատմության, մասնավորապես՝ Թուրքիայի հետ հարաբերությունների հարցերում:


Օրինակ, այս նամակը, որ Սիմոն Վրացյանը հղել է մեր պատմության այս օրը՝ 1921 թվականի մարտի 15-ին քեմալականներին և Անկարային, կարող է ուսուցանելի լինել Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի համար Փաշինյանի:


Թուրքիայի Ազգային Մեծ ժողովի կառավարության արտաքին գործոց կոմիսարություն, Անկարա.


«Ազատվելով բոլշևիզմի անունով Հայաստան մտած օտար լուծից՝ Հայաստանի ժողովուրդը լի է խորունկ վճռականությամբ, ապրելու ազատ ու անկախ և ամենամոտիկ բարեկամական հարաբերություններ ստեղծելու իր հարևանների և, առաջին հերթին, թուրք ժողովրդի հետ: Իմ կառավարությունը Թուրքիայի և Հայաստանի միջև միջազգային նորմալ և բարեկամական հարաբերություններ ստեղծելու բազա է համարում այն պայմանագիրը, որոնք ձևակերպված են անցյալ տարվա դեկտեմբերի 2-ին Ալեքսանդրապոլում կնքված հայ-թուրքական դաշնագրի մեջ և հետագայում ստեղծված իրական պայմանները:


Տոգորված լավագույն զգացմունքներով դեպի թուրք ժողովուրդը և նրա ազատության համար մարտնչող Ազգային Մեծ ժողովի կառավարությունը և ապավինելով Ձեր կողմից շուտափույթ կարգադրության երկու երկրների միջև բարեկամական կապեր հաստատելու և քաղաքական ու տնտեսական-առևտրական հարաբերություններ սկսելու խնդրի մասին, իմ կառավարությունը կարծում է, որ հարցի լուծումը արագացնելու ամենահարմար ձևը անձնական տեսակցությունն է:


Հայաստանի կառավարության նախագահ և արտաքին գործոց նախարարության վարիչ՝ Ս. Վրացյան


Թիվ 89, արտգործնախարարություն, 15.03.1921, Երևան»»։

1/2014
bottom of page