top of page

Հակոբ Ասլանյանը կասեցնում է ՔՊ-ի հետ համագործակցությունը, խմբակցությունից դուրս կգա

  • Writer: 24timeam
    24timeam
  • Dec 11, 2024
  • 1 min read

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը կասեցնում է ՔՊ-ի հետ գործակցությունը, խմբակցությունից դուրս է գալիս։ Այդ մասին հայտնում են մեր աղբյուրները։

Պատգամավորը դեռևս հստակ որոշում չունի՝ մանդատը վայր կդնի՞, թե՞՝ ոչ։

Նշենք, որ պատգամավորի այս որոշումը գալիս է Հովիկ Աղազարյանի շուրջ ծագած իրավիճակից։

Պատգամավորը դեռ օրեր առաջ էր MediaHub-ին ասել, որ պատրաստ է շարունակել գործակցությունն Աղազարյանի հետ՝ անկախ ամեն ինչից։

Մանրամասները՝ շուտով։

1/2057
bottom of page