top of page

Ծեծկռտուք է եղել Աշտարակում. վնասվածքներ է ստացել հանդիսության սրահի երաժիշտը

  • Writer: 24timeam
    24timeam
  • Aug 14, 2024
  • 1 min read

Օգոստոսի 14-ին, կեսգիշերն անց, ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Աշտարակ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքով, անգիտակից վիճակում բուժօգնության է տեղափոխվել Սասունիկ գյուղի բնակիչ 22-ամյա մի երիտասարդ:

ՆԳՆ-ից հաղորդում են, որ Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ օգոստոսի 13-ին, ժամը 22.30-ին, Աշտարակ քաղաքի հանդիսությունների սրահներից մեկում վիճաբանել են 22-ամյա երիտասարդը, ով սրահի երաժիշտն է, և հանդիսության մասնակից 30 և 26 տարեկան երկու երիտասարդ: Այնուհետև սրահի բակում շարունակված վիճաբանությունը վեր է ածվել ծեծկռտուքի, որի ընթացքում էլ սասունիկցի երիտասարդը ստացել է մարմնական վնասվածք:

Խանջյան գյուղի բնակիչ 26-ամյա և Սասունիկ գյուղի բնակիչ 30-ամյա երիտասարդները ոստիկանության Աշտարակի բաժնում տվել են խոստովանական բացատրություն:

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն:

1/2069
bottom of page