top of page

Հայտնի է Բաքվում ապօրինի բանտարկված Ռուբեն Վարդանյանի և Արայիկ Հարությունյանի դատավարության օրը․ այլ մանրամասներ

Բաքվում ապօրինի բանտարկված Ռուբեն Վարդանյանի և Արայիկ Հարությունյանի դատավարությունը կսկսվի հունվարի 17-ին, հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները։

Այդ օրը կորոշվի՝ նիստը կանցկացվի փա՞կ, թե՞ բաց ձևաչափով։ Հնարավոր է, որ գործընթացի որոշ հատվածներ դիտարկվեն փակ դռների հետևում։ Բացի այդ, հարցում է ուղարկվել Ադրբեջանի իրավաբանների ասոցիացիային՝ փաստաբաններ նշանակելու մասին, ովքեր կպաշտպանեն նրանց շահերը դատարանում։

bottom of page