Search
«Ասացին, որ առավոտյան գանք, դիմում գրենք, որ վերադառնանք աշխատանքի». նախօրին գործից ազատված վարորդ
- 24timeam
- Dec 4, 2024
- 1 min read

«Հանդիպում մենք չենք ունեցել, ուղղակի մեզ ասացին, որ առավոտյան գանք, դիմում գրենք, որ վերադառնանք աշխատանքի»,- «Նյուզ»-ի թղթակցի հետ զրույցում ասաց նախօրեին աշխատանքից ազատված վարորդներից մեկը:
Ըստ վարորդի` այդպես են պայմանավորվել «Երևան ավտոբուս» ընկերության ղեկավարների հետ:
Նախօրեին վարորդները գորածդուլ էին արել՝ պահանջելով աշխատավարձի բարձրացում, պայմանների բարելավվում: Ակցիայից հետո 32 վարորդ ազատվել էր աշխատանքից, նրանց պահանջներն այդպես էլ չկատարվեցին: