Արձանագրված խախտումները հիմք են, որ Գյումրիի 31/69, 31/70 ընտրատեղամասերում ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչվեն. Ավետիք Չալաբյան
Գյումրիում 31/69, 31/70 ընտրատեղամասերում ակտիվությունը շատ է, մարդկանց մեծ կուտակումներ են, ընտրական գաղտնիության խախտում է արձանագրվել. լրագրողներին ասաց «Հայաքվե» դիտորդական նախաձեռնության համակարող Ավետիք Չալաբյանը։
Ըստ նրա, այս ամենը հիմք է, որ այս երկու ընտրատեղամասերում ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչվեն։