top of page

Ցուցարարները երթով շարժվում են դեպի ՆԳՆ շենք՝ պահանջելով պատժել արցախցի երիտասարդին խnշտանգшծ ոստիկաններին


Մի խումբ քաղաքացիներ, ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներ, հասարակական և քաղաքական գործիչներ բողոքի ակցիա են իրականացրել ՀՀ Քննչական կոմիտեի շենքի դիմաց, որտեղից երթով շարժվել են դեպի ՆԳՆ շենք: Ցուցարարները պահանջում են պատժել Վանաձորի բաժնի՝ օրեր առաջ արցախցի երիտասարդին՝ Տիգրան Ուլուբաբյանին, խոշտանգած ոստիկաններին։Հիշեցնենք, որ արցախցի Տիգրան Ուլուբաբյանի նկատմամբ Ոստիկանության Լոռու մարզային վարչությունում կատարված բռնության դեպքով Քննչական կոմիտեն քրեական վարույթ է հարուցել՝ մի խումբ անցանձ կողմից խոշտանգման հոդվածով:Ավելի վաղ Տիգրան Ուլուբաբյանը պատմել էր՝ ինչպես են Վանաձորի ոստիկանության բաժնում իրեն ծեծի ենթարկել և խոշտանգել․«Ասացին՝ գողություն է եղել ու այդ գողությունը դու ես կազմակերպել, թե «նավոդկեն» դու ես տվել։ Նայում եմ իրենց դեմքին, հարց եմ տալիս, ասում եմ՝ ես «նավոդկա» տվո՞ղ եմ, կարո՞ղ եք ապացուցել։ Հետո ինձ բան չասացին, դե ինչ ասեն՝ ապացույց չունեն, տեսախցիկներով երևում է, թե ինչպես է գողը մուտքով մտնում, հետո դուրս գալիս ու հանկարծ քաղաքից «ռեսկի» անհետանում։

Ասում են՝ խոստովանի, ի՞նչը խոստովանեմ, ի՞նչ եմ արել, որ խոստովանեմ։ Ես ոստիկաններին ասել եմ, որ ես չեմ կարող գողություն կատարել, ես գող չեմ, ես կռված մարդու եղբայր եմ, կռված մարդու որդի եմ, բայց բաժնի պետը սկսել է հայհոյել՝ ասելով, թե կռվածներին հարգում է, կռված լինելն ու կռվածի որդի ու եղբայր լինելը «մեջ չբերեմ»։ Բաժնի պետն ասում է՝ խոստովանիր, որ դու ես կատարել, այստեղից դուրս կգաս, այնպես կանեմ, որ ոչ մի բանի հետ կապ չես ունենա։ Ասացի՝ խոստովանելու բան չունեմ։ Ուզում էին գործը գլխիս կապեին, որովհետև գողերին չէին կարողանում գտնել»։

1/2031
bottom of page