Լաս Վեգասում ավտոմեքենայի պայթյունի համար կասկածվողը թշնամnւթյուն չի ունեցել Թրամփի նկատմամբ
Լաս Վեգասում «Tesla Cybertruck»-ի պայթյունի համարկասկածվող Մեթյու Լիվելսբերգերը թշնամանքի զգացում չի ունեցել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ, հայտնել է Հետաքննությունների դաշնային բյուրոն։
«Մենք պարզեցինք, որ սուբյեկտը թշնամություն չունի ընտրված նախագահի նկատմամբ», - լրագրողներին ասել ՀԴԲ հատուկ գործակալ Սփենսեր Էվանսը, գրել են ԶԼՄ-ները։
Նա հավելել է, որ ընթացող հետաքննությունը պարզել է, որ կասկածյալը ունեցել է հետտրավմատիկ սթրեսային խանգարում, ինչպես նաև «հնարավոր ընտանեկան դժվարություններ կամ անձնական դժգոհություններ»։ Ըստ Էվանսի՝ դա էր կարող դրդել Լիվելսբերգերին պայթեցնել մեքենան։