top of page

Փաշինյանը շնորհակալություն է հայտնում ոստիկաններին, իսկ առավել սկզբունքայիններն խոստանում աշխատանքի դրական գնահատական

«Հենց հիմա իրար հետ խոսում ենք, մեր հայրենակիցները ծեծի են ենթարկվում Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում։ Խոսում եք խոնարհումից, բայց նույն կարմիր բերետավորները ծեծելով  հեռացնում են որդեկորույս ծնողներին իրենց որդիների շիրիմներից, որ դուք գնայիք այնտեղ»,- Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Նիստին ներկա Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «ՀՀ պետական ինստիտուտները պարտավոր են և կիրականացնեն իրենց գործառույթները։ Ցանկացած երկրում ոստիկանությունը ուժային կառույց է, ոստիկանությունը հանրային կարգը պահպանելու, վերականգնելու համար ուժ է գործադրում ու ասում են՝ ոստիկանաին չե՞ն դատում։ Մարդուն ինչո՞ւ պետք է դատել իր աշխատանքը անելու համար, մարդուն կարող են դատել իր աշխատանքը չանելու համար։

Ոստիկանը, իրավապահ  համակարգը պետության ողնաշարն է, ով ոստինանին իր գործառույթը անելու համար կփորձի պատժել, գործից հանել,  նա խփում է պետության ողնաշարին։ 

Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն ոստիկաններին, ովքեր հենց հիմա Հայաստանի օրենսդրությամբ սահմանված իրենց պարտականություններ են կատարում, ինչպես նախկինում, հետագայում էլ առավել սկզբունքայիններն իրենց աշխատանքի դրական գնահատականը կստանան»։ 

1/2019
bottom of page