top of page

«Ի պատասխան գլխակեր «թեկնածուի»․ մեղքդ ընդունիր ու զղջա»․ Ռուբեն Մելիքյան

«Երեկ Գյումրիի քաղաքապետի թեկնածու Արտյոմ Թումանյանը հայտարարել է, թե փաստաբաններն են Արմեն Գրիգորյանի գլուխը կերել»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։ Նա տեսանյութին կից գրել է․ «Ի պատասխան գլխակեր «թեկնածուի»․ Ինչպես վերացրեցին Արմեն Գրիգորյանին. ժամանակագրություն ու փաստեր»։«Թումանյանը, թեև պնդում է, որ ցուցմունք չի տվել, իրականում ոչ միայն քննիչի մոտ է ցուցմունք տվել Արմեն Գրիգորյանի դեմ, այլև՝ դատարանում։

Երբ մարդը զգում է, որ մեղք է գործել, չի ուզում ընդունի, մեղավորներ է ման գալիս, ասում՝ մեղավորները փաստաբաններն են»,- ասաց Մելիքյանը՝ Թումանյանին կոչ անելով հանդես գալ զղջմամբ և մեղքը ընդունելով։ «Արմեն Գրիգորյանի դեմ եղել է հաշվեհարդար, որի կազմակերպողը եղել է ՔՊ-ն, դեր են ունեցել մարդիկ, ովքեր կոնտեքստից կտրել են Արմենի խոսքն ու սուցցանցերում ատելություն են գեներացրել, կարևոր դեր է ունեցել հենց Արտյոմ Թումանյանը․․․ինչի՞ Արմենի գլուխը կերար, ինչի՞ մասնակցեցիր այդ կեղտոտ խաղին»,- ասաց Մելիքյանը։

1/2025
bottom of page