top of page

Արցախի Անկախության օրը՝ Արցախ վերադառնալու երազանքով

Այսօր Արցախի Անկախության օրն է... Իսկ Արցախում այսօր տոնական միջոցառումներ չկան, Արցախն այսօր առանց հայերի է.

Արցախն առանց հայերի է 2023 թվականի սեպտեմբերից վերջից։ Արցախում այսօր թշնամի ադրբեջանցիներն են, որոնք քանդում են հայկականը, վերցնում հայկական հետքը  հայկական Արցախից։ 

1991 թվականի սեպտեմբերի 2-ին Արցախը հռչակել է իր անկախությունը Խորհրդային Միությունից:

Դրանից երեք ամիս անց՝ 1991-ի դեկտեմբեր 10-ին, Խորհրդային Միության պաշտոնական անկումից ընդամենը մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում անցկացվել է հանրաքվե, որի ընթացքում ազգաբնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը, արտահայտվել է Ադրբեջանից լրիվ անկախանալու օգտին: Դրան հետևած ընտրություններում ընտրվել է Լեռնային Ղարաբաղի խորհրդարան, որն էլ կազմել էառաջին կառավարությունը:

1991   թ. դեկտեմբերի 28-ին տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի (հետագայում՝ Ազգային ժողով) պատգամավորների ընտրություններ։ 1992 թ. հունվարի 6-ին կայացաել է հանրապետության առաջին գումարման Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանը, որն ընդունել է ԼՂՀ անկախության հռչակագիրը։

2023 թվականի սեպտեմբերին  բռնի տեղահանված  ավելի քան 150 հազար արցախցի այսօր հաստատվել է Հայաստանում կամ հեռացել այլ երկիր, սակայն նրանցից շատ-շատերի երազանքն է՝ կրկին վերադառնալ Արցախ, կրկին տեսնել իրենց Ստեփանակերտն ու Մարտունին, Շուշին ու Ղազանչեցոցը, Դադիվանքն ու Ամարասը...

Արցախ վերադարձի երազանքը, համոզված են, իրականություն է դառնալու։  

1/2015
bottom of page