top of page

Քանյե Ուեսթը տարված է Բիանկա Սենսորիից «կատարյալ երեխա» ունենալու մտքով

Քանյե Ուեսթը տարված է կնոջ՝ Բիանկա Սենսորիից «կատարյալ երեխա» ունենալու մտքով, հայտնում է In Touch-ը։

Ուեսթը ցանկանում է Բիանկային որքան հնարավոր է շուտ հղիացնել՝ օգտագործելով ժամանակակից գիտության բոլոր ձեւերը՝ փորձելով կլոնավորել իր իդեալական տարբերակը, որը նա համոզված է, որ կլինի իր «երկրորդ գալուստը»:

«Հիմնական պատճառներից մեկը, որ նա ընտրել է Բիանկային, այն է, որ նա համոզված է, որ վերջինի ԴՆԹ-ն լիովին կհամապատասխանի գենետիկորեն ամենաերջանիկ սերունդը ստեղծելու համար»,-In Touch-ին ասել է աղբյուրը:

47-ամյա Քանյեն արդեն չորս երեխա ունի իր նախկին կնոջից՝ Քիմ Քարդաշյանից։

«Նա միշտ տարված է եղել մարդու կատարյալ նմուշ ստեղծելով, ուստի նա ոգեւորված է, որ Բիանկան խորհրդակցում է բժիշկների հետ՝ լավագույն տարբերակը գտնելու համար»,-բացատրում է աղբյուրը։

«Բիանկան դեռ հղի չէ, բայց Քանյեն արդեն խոսում է այն մասին, թե որքան սեքսուալ նա կլինի եւ ինչ հագուստ պետք է հագնի այդ շրջանում: Նա պարծենում է, որ Բիանկան կգերազանցի Ռիհաննային»,- ասել է աղբյուրը։

1/1884
bottom of page