top of page

ՊՆ-ն օրվա վերջում հաստատեց զինծառայողի մահվան լուրը․ «Հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն»

Պաշտպանության նախարարությունն օրվա վերջում անդրադարձավ այսօր տեղի ունեցած զինծառայողի մահվան դեպքին, սակայն մանրամասներ չեն հաղորդվում։

Պաշտոնական հաղորդագրությունում նշված է․

«Նոյեմբերի 13-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Նարեկ Խաչատուրի Գրիգորյանի դին:

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակից ընկերներին»։

1/1826
bottom of page