top of page

«Մի օր այնպիսի բացահայտումներ են լինելու ՀՖՖ ղեկավարության ստվերային կառավարման հետ կապված»․ Սամվել Ֆարմանյան

ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Գնացեք ողջ ֆեդերացիայով Հենրիխ Մխիթարյանի ոտքերը լվացեք ու ջուը խմեք


ՀՖՖ-ի ու հայկական ֆուտբոլի աղետալի վիճակը Նիկոլի իշխանության ճշգրիտ հայելին է. անպատիվ, անթասիբ, պարտության մեջ շահագրգիռ, ստախոս, ձախողակ, բարոյական որևէ արգելք չունեցող, իրենց գրանցած խայտառակ արդյունքներից վախեցած ու այդ վախից սեփական աթոռին էլ ավելի կառչած: Զուգահեռ, մատաղացու ուլի «անմեղ» դեմքով՝ ոտքից գլուխ կոռուպցիայի ու հովանավորչության մեջ թաղված մանր ժուլիկներ:


Կասկած չունեմ, որ բացի խայտառակ մարզական արդյունքները, մի օր այնպիսի բացահայտումներ են լինելու ֆեդերացիայի ղեկավարության կոռուպցիոն գործունեության ու ստվերային կառավարման հետ կապված, որ անգամ ամենատեղեկացվածներն են զարմանալու:


Բայց, հանուն ճշմարտության Արմեն Մելիքբեկյանը երկաթե փաստարկ ունի. Նիկոլը մի ողջ երկրի ու ժողովրդի ճակատագիր վարի տալուց հետո չի հեռացել իր աթոռից, ուրեմն ինքն ինչո՞ւ պիտի հեռանա ընդամենը Նիկոլի գործը շարունակելու ու ինչ-որ ֆուտբոլային տնտեսություն քամուն տալու համար: Իր ընկալմամբ հակառակը՝ պիտի պարգևատրեն իրեն վստահված ոլորտը բարեհաջող քանդելու համար:


Ամեն ինչ օրինաչափ է: Մի իշխանություն, որի գոյության առաջնային բանաձևը հայ ժողովրդին ջարդելը, մի հատվածին մյուսի դեմ հանելն ու բոլորին սևացնելն է, նրան թերարժեքության բարդույթ սրսկելը, ինչպե՞ս կարող է շահագրգիռ լինել ֆուտբոլի զարգացմամբ: Անհնար է: Չէ՞, որ ֆուտբոլը մեծագույն պոտենցիալ ունի՝ համախմբելու ժողովրդին, բարձրացնելու ժողովրդի զանգվածային ինքնագնահատականը, լավատեսություն ու դրական աուրա սփռելու երկրում և սփյուռքում:


Մելիքբեկյանն ու մյուսները ֆուտբոլային ասեղի վրա դրված Նիկոլի անկուշտ երկվորյակ-ստվերներն են, ոստիկանության հույսին մնացած նույնատիպ կոռուպցիոներ հանցագործներ:


Հ.Գ. Միակ լուսավոր կետը մեր ֆուտզալի հավաքականն է՝ իր ֆանտաստիկ խաղով ու գրանցած պատմական արդյունքով: Դա էլ բացառապես գլխավոր մարզչի՝ Նազարեթյան Ռուբենի անձնական որակների ու նվիրումի շնորհիվ: Ու շատ ցավալի է, որ մյուս բոլոր առումներով առկա տոտալ ձախողումները ստվերում են նաև մեր ֆուտզալի հավաքականի իսկապես նախանձելի արդյունքը»:

1/2025
bottom of page