«Բռնաճնշումներ են վերագրում մի քաղաքական ուժի, որն ամենաժողովրդավարն է»․ Դավիթ Առուշանյան
Ինչպես հայտնել էինք՝ Գյումրիում վաղ առավոտից ուժայինները խուզարկություններ են իրականացնում ընդդիմադիր թեկնածուներ Կարեն Սիմոնյանի և Մարտուն Գրիգորյանի նախընտրական շտաբերում, նրանց հարազատների տներում։ Կան ձերբակալվածներ, նրանց թվում նաև Մարտուն Գրիգորյանի հայրն ու որդին։
Շիրակի ՔՊ-ական մարզպետ Դավիթ Առուշանյանը ասուլիսի ժամանակ հայտնեց, որ իրենք մամուլից են տեղեկացել ուժայինների գործողությունների մասին․ «Գործողություններ են, որ իրավապահ համակարգն անում է։ Մենք էլ ձեր նման մամուլից ենք տեղեկացել և շատ ուրախ կլինեմ, որ այդ ամենը վերջում հերքվի»,- ասաց Առուշանյանը՝ նշելով, թե անընդունելի է, որ ընտրություններից երեք օր առաջ Գյումրին նորից ցնցումների մեջ է, և չպետք է ընտրությունները վեճի առարկա դառնան։ «Բռնաճնշումներ են վերագրում մի քաղաքական ուժի, որն ամենաժողովրդավարն ու լեգիտիմն է»,- ասաց մարզպետն՝ ի պատասխան իրենց վերագրվող մեղադրանքների։