top of page

«Փալաս» ղեկավարները պարտադրելու փոխարեն խաղաղություն են մուրում

«Հայաստանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները, ստեղծված իրավիճակը, Ադրբեջանի նախագահի հոխորտանքներն ու Հայաստանի իշխանությունների լռությունը հանգեցնում է նրան, որ մեծ հավանականությամբ Հայաստանը շուտով կապամոնտաժվի։ Դրան նպաստում է նաև Ֆրանսիայի նախագահի հայտարարությունները։ Եթե կհիշեք՝ Մակրոնի հայանպաստ հայտարարություններից հետո Ադրբեջանի զինուժը միշտ պատասխանել է Արցախի հայկական դիրքերի վրա կրակով, որը հաճախ ուղեկցվել է ցավալի կորուստներով»,- MediaHub-ի հետ զրույցում ասում է կանադահայ հասարակական գործիչ Հովհաննես Այնթափլեանը, նշելով, որ Մակրոնն իր խոսքերը երբեք չի ամրագրել գործով։

«Այս առումով լավատես չեմ։ Ֆրանսիան միշտ խոսում է Հայաստանի ու հայ ժողովրդի կողքին լինելու մասին։ Նախորդ օրը, երբ Էմանուել Մակրոնը ծանր խոսքով դիմեց Ալիևին, ես սպասում էի, որ Ադրբեջանից սպառնալիքներ անպայմանորեն պետք է հնչեն։ Տեսաք, չուշացավ։ Բաքուն հեռու է Փարիզից, իսկ Ֆրանսիային պատասխանելու համար Բաքվի համար ավելի մոտ ու նախընտրելի թիրախը Երևանն է»,-ասում է Այնթափլեանը, նշելով, որ ճիշտ դիվանագիտությունը  հաճախ ավելի հզոր զենք է, քան ռազմական գործողությունը։ 

«Խելացի ղեկավարները մեծ գումարներ են ծախսում, դրա դիմաց հազարապատիկը շահում, իսկ «փալաս» ղեկավարները պարտադրելու փոխարեն խաղաղություն են մուրում»,-եզրափակեց նա։

Հունան Թադևոսյան

bottom of page