top of page

Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի միջև հանդիպում նախատեսված չէ․ Պեսկով

  • Writer: 24timeam
    24timeam
  • Dec 13, 2024
  • 1 min read


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև հանդիպում Մոսկվայում նախատեսված չէ։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ փոխանցելով ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքերը։

«Այսօր առանձին հանդիպում ծրագրված չէ, այնտեղ (խմբ․ նկատի ունի ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը) աշխատանքներ են տարվում վարչապետական ծրագրով»,-նշել է Պեսկովը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա, որտեղ ՀՀ վարչապետի նախագահությամբ տեղի է ունենալու Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը: 

1/2060
bottom of page