top of page

Երևան են տարել Գյումրու կին ավագանու թեկնածուին, երկու անչափահաս երեխաների մայր է

Այսօր «Հրապարակը» տեղեկացրել է՝ վաղ առավոտյան Երևանի Հակակոռուպցիոն կոմիտեն, 6-րդ վարչությունը և Կումայրի բաժինը մտել են  «Մայր Հայաստան» դաշինքի Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանի գրասենյակ և սկսել խուզարկել  շտաբի պետ Արա Ոսկանյանի բնակարանն ու «Մայր Հայաստան» դաշինքի ընդհանուր գրասենյակը։ Նույն կառույցները այս պահին խուզարկում են «Մայր Հայաստան» դաշինքի համակիրներից և աջակիցներից մի քանիսի բնակարանները։

«Հենց նոր՝ մեր այցելության պահին, պարզեցինք, որ Սիմոնյանի գրասենյակը դեռևս խուզարկում են, բոլորին դուրս են հրավիրել, ներսում երիտասարդներից մի քանիսն են Կարեն Սիմոնյանի հետ, Սիմոնյանի իրավապաշտպանն է, որի հետ բանակցում են, ըստ ամենայնի, իրավապահները  ընտրակաշառքին առնչվող փաստեր են փնտրում։

«Հրապարակ»-ի հետ զրույցում գրասենյակի մամուլի խոսնակ Կիմա Եղշատյանն ասել է, որ իրենց կին ավագանու թեկնածուներից մեկին են Երևան տարել՝ Հակակոռուպցիոն կենտրոն։

«Երկու անչափահաս երեխաների մայր է, տեղեկություններ ունենք, որ սիրտն է վատացել, արնահոսել է։ Այսօր մեր ամենամեծ հանրահավաքն էր նախատեսվում, մեծ համերգային ծրագիր էր սպասվում, Արսեն Սափարյանը պիտի երգի, այս ամենին ընդառաջ, իրենք կազմակերպեցին, որ տապալեն մեր ծրագրերը»,-ասել է նա։

1/2041
bottom of page