«Ադրբեջանական կողմը կրակոցներ է արձակել ոչ թե Սոթքի, այլ Շորժայի ուղղությամբ»․ Արման Ղազարյան

Ադրբեջանական կողմը կրակոցներ է արձակել ոչ թե Սոթքի, այլ Շորժայի ուղղությամբ։ Այդ մասին «Փաստինֆո»-ին հայտնել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանը։
Հիշեցնենք, որ այսօր համացանցում տեղեկություններ էին տարածվել, թե ադրբեջանական կողմից կրակոցներ են եղել Սոթքի ուղղությամբ, ինչը հերքել էր ՀՀ ՊՆ-ն։ «Փաստինֆո»-ն փորձել է տեղի բնակիչներից ճշտել, թե արդյոք տեղյակ են կրակոցներից, սակայն նրանց զրուցակիցները նշել են, որ նման ձայներ չեն լսել։ Արման Ղազարյանը լրատվականին հայտնել է, որ ինքը ևս փորձել է ճշտել տեղեկությունները և Սոթքի, Կութի բնակիչները նման տեղեկություններ չեն ունեցել։ Փոխարենը պարզվել է, որ կրակոցներ հնչել են Շորժայի ուղղությամբ։
«Ես ճշտել եմ, Սոթքի ուղղությամբ կրակոցներ չեն եղել, Շորժայի ուղղությամբ է եղել մի քանի կրակոց, մեր կողմից բնականաբար պատասխան չի եղել», - ասել է պատգամավորը։