top of page

«Վարչապետին թվացել է՝ խանգարում եմ պետական կարևոր հարցերի ընդունմանը»․ Հովիկ Աղազարյան

ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի կողմից իրեն ներկայացված մեղադրանքներիցհետո ելույթ ունեցավ՝ ներկայացնելով իր տեսակետը։ Անդրադառնալով շինթույլտվության նպատակով կաշառք պահանջելու մեղադրանքին՝ Աղազարյանն ասաց, որ իր դեմ ցուցմունք տված Արամ Մկրտչյանը, ով պատմել է պատգամավորին 23 հազար դոլար կաշառք տալու մասին, իր դեմ է դուրս եկել, երբ ինքը մերժել է կառուցապատման թույլտվություն ստանալու հարցում։ Նա նշեց, որ Արամից պարտքով 8000 դոլար է վերցրած եղել՝ տան վերանորոգման նպատակով, ինչն էլ վերադարձրել է։Շարունակելով՝ Աղազարյանն ասաց․ «Այս ամենը քաղաքական ճնշում է իմ նկատմամբ»։Պատգամավորը պատմեց դրվագներ՝ նշելով, որ շատ հարցերում է վարչապետին ընդդիմացել․ «Օրինակ՝ մի տարի առաջ վարչապետը մեր խմբակցության հետ հանդիպման ժամանակ ԵՄ հայտ ներկայացնելու հետ կապված հարց էր քննարկում, միայն ես դեմ խոսեցի․․․ վարչապետին թվացել է՝ ես խանգարում եմ պետական կարևոր հարցերի ընդունմանը, որոշակի անհարմարություններ կարող եմ առաջացնել, հետևաբար գնաց ինձ մեկուսացնելու այս ճանապարհով։ Եթե սա է գինը և խաղաղության պայմանագրի հետ կապված ամեն ինչը կլինի մեր երկրի համար օգտակար, ոչինչ, ես այդ գինը կվճարեմ»,- նշեց Աղազարյանը:

bottom of page