top of page

Նոր արտոնություններ՝ Երևանում տրանսպորտից օգտվելիս. նախագիծն ընդունվեց

Երևանի ավագանին ընդունեց տրանսպորտի սակագնի նոր արտոնություններ սահմանելու նախագիծը։ 

Տրանսպորտն անվճար կդառնա նաև զինվորական ծառայության հետ պատճառական կապով 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող ՀՀ բոլոր քաղաքացիների համար։

«Նման շնորհակալություն մենք ունենք ասելու այն մարդկանց, որոնք առանց մի ակնթարթ մտածելու գնացել, պայքարել են 90-ականներին, 2016 թ., 44-օրյա պատերազմի ժամանակ, և կորցրել են առողջության մի մասը»,- ասել է «Հանրային ձայն» խմբակցության անդամ Վահան Ավագյանը։ 

Նշենք, որ նմանատիպ նախագիծ էր բերել նաև «Մայր Հայաստան» խմբակցությունը, սակայն ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունները չեն մասնակցել քննարկմանը՝ տապալելով այն:

1/2019
bottom of page