top of page

«Որ մեկդ ավելի շատ ձայն հավաքեց, կմիանամ՝ առանց պաշտոն ուզելու»․ Վարդան Ղուկասյանը՝ Գյումրու քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուներին

«Հոգիս թույլ չտվեց, ես նման բանավեճերի չեմ մասնակցում։ Ընդհանրապես 1996 թվականից մինչև այսօր ոչ մի բանավեճի չեմ մասնակցել։ Այդպես է հոգիս ինձ թելադրում»,-«Նյուզ»-ի հետ զրույցում ասաց Գյումրու քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու չմասնակցեց թեկնածուների մասնակցությամբ բանավեճին: «Տպավորությունս բացասական է։ Չէի ասի, որ ինչ-որ մի բան տվեց քաղաքի բնակչության, ուղղակի աղմուկ էր, չէին թողնում մարդիկ իրենց կարծիքը հայտնեին, իրենց ծրագրերը կիսատ էր մնում»,-ասաց նա:Անդրադառնալով քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանի հայտարարությանը, ով նշել էր, թե հենց Վարդան Ղուկասյանի անունը տվեց, իշխանությունները որդուն և հորը ձերբակալեցին․ «Ճիշտն ասած, սպասում էի, որ այդպիսի բան պիտի ասի։ Ես երբ իմացա, որ իրենց տունը խուզարկում են, իմ ավագանիներից երեք հոգու արագ կարգով ուղարկեցի և ասեցի, որ մենք սատարում ենք, ասեք, որ Ղուկասյան Վարդանը դատապարտում է տեղի ունեցածը: Ընդհուպ հայտարարություն արվեց Կոմունիստական կուսակցության և իմ կողմից: ՔՊ-ն ինձ, իմ տղուն բանտարկեց, հետո արդարացրեցին։ Այսքան իմ վրա գործեր են հարուցել, ես ո՞նց կարող եմ այս դավաճանների հետ ճանապարհ գնալ։ Ճիշտ ասած սպասում էի, որ եթե Մարտուն Գրիգորյանն իր թեկնածությունը դրեց, մի բան պիտի այստեղ ստացվի: Ասենք Երևանից Սերժ Սարգսյանը մի բան պիտի սարքի անպայման, ինքը չի կարող հանգիստ մնալ»,- ասաց Ղուկասյանը, ակնուհետև, խոսքն ուղղելով Մարտուն Գրիգորյանին, ասաց. «Աստված թող ավելի շատ իմացություն տա քեզ, ավելի շատ խելք ու շնորհք տա։ Ես կարող եմ ձեռքս դնել Ավետարանի վրա ու երդվել, որ ես մաքուր եմ, ոչ մեկը չկա իմ հետևից, ոչ մեկից օգնություն չեմ խնդրել և ոչ մեկի հետ այս պահին ես կապ չունեմ: Այո, ես հարգում եմ Ռոբերտ Քոչարյանին, բայց դու դա էլ չես ասում, թե ում թեկնածուն ես, որտեղից ես եկել, ի՞նչ ես անում։ Հիմա առաջարկում եմ ընդդիմադիր բոլոր թեկնածուները, եթե ինձանից շատ որևէ մեկդ ձայն հավաքեցիք, միանում եմ ձեզ՝ առանց պաշտոն ուզելու, և իմ ավագանիները պաշտպանելու են ձեզ։ Եթե ես շատ ձայն հավաքեմ, տեսնեմ՝ ինձ կմիանա՞ք, թե ոչ։ Իսկ եթե երեք հոգով իրար միանան հետո գաք ինձ ասեք՝ միացիր մեզ, ուրեմն դուք Նիկոլի պատվերն եք կատարում»,- ասաց Ղուկասյանը:

1/2041
bottom of page