Նիկոլ Փաշինյանի կինը կոչ է անում գնալ ամուսնու բանախոսությանն ու կարծրատիպեր կոտրել

Ապրիլի 27-ին տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Իմանալ` ինչպես» 2–րդ բանախոսությունը, որը կազմակերպում է «Իմ քայլը» հիմնադրամը «Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակում։
Փաշինյանի կինը կոչ է անում մասնակցել ամուսնու բանախոսությանն ու կոտրել կարծրատիպեր։
«Եթե ցանկանում եք մասնակցել, խնդրում ենք անպայման լրացնել այս հայտը https://forms.gle/BMjtVedAQcA7y15D7
Եթե ուզում եք կոտրել կարծրատիպեր, վերաիմաստավորել անցածը, ոչ ֆորմալ ձևաչափով քննարկել մի շարք ակտուալ հարցեր և ի վերջո «իմանալ` ինչպես», ապա այս բանախոսությունը հենց Ձե’զ համար է»,- Facebook-ում գրել է Հակոբյանը։