3 րոպեի ընթացքում Վրաստանի հավաքականը 2 անպատասխան գոլ խփեց Հայաստանի դարպասը

Այս պահին ընթանում է Հայաստան-Վրաստան ֆուտբոլային հանդիպում, որին ներկա են նաև երկու երկրների ղեկավարները:
Հանդիպման 33-րդ, ապա նաև 36-րդ րոպեին Վրաստանի հավաքականը գրավեց Հայաստանի հավաքականի դարպասը:
Հիշեցնենք, որ ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկությունում այսօր՝ մարտի 20-ին Հայաստանի ազգային հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում հյուրընկալում է Վրաստանի ընտրանուն։