top of page

Ռուսաստանը և Իրանը պայմանավորվել են օգնություն չցուցաբերել ագրեսորին, եթե երկրներից որևէ մեկը ենթարկվի ագրեսիայի

Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը կնքվում է 20 տարով՝ ավտոմատ երկարաձգմամբ՝ հետագա 5 տարի ժամկետով: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Ռուսաստանն ու Իրանը պայմանավորվել են, որ եթե կողմերից մեկը ենթարկվի ագրեսիայի, մյուսը ոչ մի օգնություն չի ցուցաբերի ագրեսորին։

Կողմերը պայմանավորվել են ամրապնդել համագործակցությունը անվտանգության և պաշտպանության ոլորտում, ինչպես նաև ընդլայնել համագործակցությունը երկու երկրների հետախուզական ծառայությունների միջև։

1/1921
bottom of page