«Ստացվում է՝ Ադրբեջանի օգնությամբ Հայաստանը ազատվեց Արցախից` դառնալով ինքնիշխան երկիր»․ Տիգրան Քոչարյան

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Փաստորեն, ստացվում ա, որ Հայաստանը եղել է բռնակցված Արցախի կողմից, 2020 թվին ազատագրական պայքարի մեջ ա մտել և Ադրբեջանի օգնությամբ մասամբ դուրս ա պրծել Արցախի ճիրաններից ։
2023-ին Արցախը փորձել է ռեվանշի հասնել, բայց կրկին Ադրբեջանի օգնությամբ Հայաստանը վերջնականապես ազատվեց Արցախից` դառնալով սուվերեն ինքնիշխան երկիր։
Հ.Գ. Սա հիվանդ երևակայություն չէ, այլ նիկոլ փաշինյանի երեկվա հարցազրույցի կարճ ամփոփումն է»։