top of page

Ռոմանոն արձագանքել է Ռոնալդուի և Մեսսիի՝ «Ինտեր Մայամի»-ում միասին հանդես գալու տեղեկությանը

Կրիշտիանու Ռոնալդուն և Լիոնել Մեսսին միասին հանդես չեն գա ամերիկյան «Ինտեր Մայամի» ֆուտբոլային ակումբի կազմում։

Ավելի վաղ տեղեկություն էր հրապարակվել, որ Կրիշտիանու Ռոնալդուն կարող է կարճաժամկետ պայմանագիր կնքել «Ինտեր Մայամի»-ի հետ, որպեսզի ամռանը Լիոնել Մեսսիի հետ միասին հանդես գա Աշխարհի ակումբային առաջնությունում։

Ինչպես նշում է armsport.am-ը, Ֆաբրիցիո Ռոմանոն ամբողջությամբ հերքել է այս տեղեկությունը։

Նա պարզաբանել է, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, և նման տրանսֆերի հիմք չկա։

1/2042
bottom of page