top of page

Ֆուտբոլը սպանող ու սերունդներ կեղեքող ղումար ասվածի դեմ պայքարելու և մեր արդարացի պահանջին միանալու փոխարեն դուք Ձեր անվերապահ աջակցությունն էիք հայտնում ՀՖՖ գործող ղեկավարներին. «Շիրակ»-ն՝ «Արարատ»-ի

  • Writer: 24timeam
    24timeam
  • 23 hours ago
  • 2 min read

Գյումրիի «Շիրակ» ակումբը կրկին անդրադարձել է «Արարատ» ֆուտբոլային ակումբին ու կոչ արել փակագծեր բացել։

«Հարգելի FC Ararat, «Շիրակ» ֆուտբոլային ակումբը բազմիցս ընդգծել է՝ ՀՖՖ գործող ղեկավարների մնալու ամեն օրը մեր ֆուտբոլը թաղել է, թաղում է ու թաղելու է ավելի մեծ խնդիրների մեջ: Բազմիցս պնդել ենք՝ միակ ելքը ՀՖՖ գործող ղեկավարների օր առաջ հեռանալն է։

Ավելին, FC Ararat, ձեր կողմից մատնանշած մրցավարական խնդիրների և հանդիպումների հնարավոր պայմանավորված բնույթի՝ ասել է թե ղումարի մասին բազմիցս խոսել է «Շիրակ» ֆուտբոլային ակումբի նախագահը՝ ընդգծելով ՀՖՖ գործող ղեկավարների անտարբերությունն ու հաշտ կեցվածքը տեղի ունեցածի հետ։

Ֆուտբոլը սպանող ու սերունդներ կեղեքող ղումար ասվածի դեմ պայքարելու և մեր արդարացի պահանջին միանալու փոխարեն դուք, հարգելի FC Ararat, նույն ժամանակահատվածում Ձեր անվերապահ աջակցությունն էիք հայտնում ՀՖՖ գործող ղեկավարներին ու զբաղված էիք ՀՖՖ գործող փոխնախագահի առաջարկին արձագանքելով, որտեղ ոչ մի տառ ու բառ չկար ոչ մրցավարների, ոչ էլ ձեր մատնանշած հնարավոր ղումարի մասին։

Քանի որ, ըստ Ձեզ, փորձանքի մեջ եք ու Մելիքբեկյանի մրցավարությունը որակում եք խայտառակություն, մեր խնդրանք-պահանջն է, որ բացեք փակագծերն ու խոսեք հասցեական՝ կոնկրետ նշելով ով կամ ովքեր են Ձեր նշած խայտառակության մեղավորը կամ մեղավորները։ Ո՞ւմ են ուղղված ձեր դժգոհությունները ու արդյոք դրանց լուծումը պետք է տա ֆուտբոլն աղետի վերածած Արմեն Մելիքբեկյանի ֆեդերացիան»,- ասվում է հայտարարությունում։

Նշենք, որ «Արարատ» ֆուտբոլային ակումբը հայտարարել է, որ մտադիր է բողոքով դիմել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա և անհրաժեշտության դեպքում նաև ՖԻՖԱ-ի մրցավարական կոմիտե՝ ապրիլի 4-ին կայացած Fastex Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի «Արարատ»-«Շիրակ» հանդիպման ընթացքում արձանագրված վիճահարույց դրվագի կապակցությամբ:

«Մասնավորապես, ակումբը մատնանշում է խաղի 29-րդ րոպեին տեղի ունեցած դեպքը, որի ընթացքում, ըստ ակումբի գնահատականի, «Արարատ»-ի օգտին պետք է նշանակվեր 11-մետրանոց հարված, սակայն մրցավարը նման որոշում չկայացրեց»,- հայտնել են ակումբից։

«Շիրակ» ակումբն էլ հիշեցրել է «Արարատ»-ին, որ երբ պահանջում էին ՀՖՖ նախագահի հրաժարականը, երևանյան ակումբը սատարում էր նրան։

«Ձեր անվերապահ աջակցությունը վայելող Արմեն Մելիքբեկյանի ղեկավարած ՀՖՖ-ն է ու նրա մրցավարները, հարգելի FC Ararat:

Ու՞մից եք բողոքում»,- նշել են «Շիրակ»-ից։

bottom of page