Մարդ կա` մեծն իրավաբան է, բայց չգիտի, թե ինչ կարգավորում ում վրա է տարածվում․ Իոաննիսյանը՝ Մելիքյանին
ԻՔՄ համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Մարդ կա` մեծն իրավաբան է, բայց չգիտի, թե ինչ կարգավորում ում վրա է տարածվում։ Սկի չգիտի, որ զուտ Ընտրական օրենսգրքով չեն տուգանում։)))
Էս մեծն իրավաբանի տրամաբանությամբ, ընտրական սուբյեկտ չհանդիսացողները չեն կարող պատժվել ընտրախախտումների համար։
Եթե այդ փսեվդոտրամաբանությունը շարունակենք, ապա կստացվի, քարոզչության իրավունք չունեցող անձանց կողմից քարոզչություն իրականացնելու համար սանկցիա սահմանող հոդվածը ընդհանրապես անիմաստ է, քանի որ, եթե մարդը քարոզչութուն անելու իրավունք չունի, ապա նա ընդհանրապես ընտրական սուբեկտ չի ու չի կարող տուգանվել։)))
Թե բա մեծն իրավաբան, իրավունքի տեսության գիգանտ։