top of page

«Ընտանիք» ռեստորանում փորձաշրջան անցնող մատուցողը միջոցառման մասնակիցների տոպրակներից ծրարներ է գողացել

  • Writer: 24timeam
    24timeam
  • 1 day ago
  • 1 min read

Ապրիլի 7-ին գողություն է եղել Երևանում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 22։15-ի սահմաններում ոստիկանությունում տեղեկություն է ստացվել, որ «Ընտանիք» ռեստորանային համալիրում գողության դեպք է տեղի ունեցել։Ռեստորանի տնօրեն, Երևանի բնակիչ 31-ամյա Լուսինե Մ․-ն ոստիկաններին հայտնել է, որ 2025 թվականի մարտի 20-ից որպես մատուցող փորձաշրջան անցնող Վայոց ձորի մարզի բնակիչ 32-ամյա Ֆրունզիկ  Ա․-ն միջոցառման մասնակիցների բաց թղթե տոպրակներից գողացել է 2 ծրար, որոնց մեջ եղել է 100 հազար դրամ և 100 ԱՄՆ դոլար:Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին։

1/2066
bottom of page