top of page

Ի՞նչ է ենթադրում Ադրբեջանին արված նոր առաջարկը՝ մաքսային ընթացակարգերի պարզեցումը. ԱԳՆ պարզաբանումը

  • Writer: 24timeam
    24timeam
  • Nov 12, 2024
  • 1 min read

 «3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակի նախարարական հանդիպմանը, որը տեղի ունեցավ հոկտեմբերի 18-ին Ստամբուլում, ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանն իր ելույթում մասնավորապես նշել է. «Մենք Ադրբեջանին առաջարկել ենք մեր երկաթուղային ենթակառուցվածքը վերագործարկելու, սահմանի հատման և մաքսային ընթացակարգերի պարզեցման և երկու երկրների ինքնիշխանության և իրավասության լիարժեք հարգմամբ անվտանգության որոշ լրացուցիչ մեխանիզմներ ապահովելու եղանակներ»։

Panorama.am-ը գրավոր հարցում է ուղղել ԱԳ նախարարություն՝ պարզելու, թե ի՞նչ է ենթադրում մաքսային ընթացակարգերի պարզեցումը։Նաև հարցրել էինք՝ ե՞րբ է ներկայացվել առաջարկը Բաքվին։ Արդյոք արձագանքե՞լ է Ադրբեջանը պաշտոնական Երևանի այդ առաջարկին։ Եթե այո, ի՞նչ  են պատասխանել Ադրբեջանից։ԱԳ նախարարությունից հայտնեցին, որ թեմայի վերաբերյալ քննարկումները տեղի են ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի միջև այս տարի նոյեմբերի 1-ին կայացած ավարտից հետո՝ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ու Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի միջև առանձին հանդիպման ժամանակ։Դատելով ԱԳ նախարարության պատասխանից՝ ադրբեջանական կողմն անարձագանք է թողել հայկական կողմի այս առաջարկը։«Վերոնշյալ թեմայով հետագա զարգացումների վերաբերյալ տեղեկատվությունը պատշաճ կարգով և ժամկետներում կներկայացվի պաշտոնական հաղորդագրություններում»,-նշված է ԱԳՆ պատասխանում։


1/2072
bottom of page