Ռուսաստանում կլինի վերջին 14 տարվա ամենալայնամասշտաբ զորահավաքը
- 24timeam
- 2 days ago
- 1 min read
Ռուսաստանում ապրիլի 1-ից հուլիսի 15-ը տեղի է ունենում զինվորական ծառայության գարնանային զորակոչը։ Այս տարի նախատեսվում է զինվորագրել 160 հազար նորակոչիկի, ինչն ամենաբարձր ցուցանիշն է 2011 թվականի աշնանից ի վեր:
Երբ 2008 թվականին ծառայության ժամկետը կրճատվել է մինչև 12 ամիս, զորակոչիկների թիվն զգալիորեն ավելացել է։ Գագաթնակետին հասել է 2009 թվականի գարնանը, երբ բանակ զորակոչվել է 305,6 հազար մարդ։ Հետագա տարիներին զորակոչիկների թիվն աստիճանաբար նվազել է։ Ռուսաստանի ողջ նորագույն պատմության մեջ նորակոչիկների նվազագույն թիվը զորակոչվել է 2022 թվականի աշնանը՝ 120 հազար մարդ։ Այս տարվա գարնանային զորականչը ամենամեծն է վերջին 14 տարիների ընթացքում։ Զորակոչիկների թվի այս աճը կապված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ՌԴ զինված ուժերի անձնակազմի աստիճանական բարձրացման մասին հրամանագրերի կատարման հետ։ Եթե 2022 թվականի սկզբին Ռուսաստանում կար մոտ 1 միլիոն զինվորական, ապա առաջիկա երեք տարիների ընթացքում նախատեսվում է այդ թիվը հասցնել 1,5 միլիոնի։