Միրզոյանն ու Լավրովը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր

Մարտի 24-ին տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Լավրովի հեռախոսազրույցը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Միրզոյանի հետ: Հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից:
Արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ, տարածաշրջանային և գլոբալ օրակարգի ընթացիկ հարցեր։
Ընդգծվել է Մոսկվայի կողմից բարձր գնահատականի արժանացած առաջընթացը Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման հարցում:
Նախարարները քննարկել են առաջիկա միջպետական շփումների ժամանակացույցն ու բովանդակությունը։