top of page

«Իրավունք». ՔՊ-ում դեռ ճոճում են Վիլեն Գաբրիելյանի մանդատը դնելու թեման

  • Writer: 24timeam
    24timeam
  • Apr 11
  • 1 min read

«Իրավունք» թերթը գրում է. «Այլեւս դադարեցված է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վիլեն Գաբրիելյանի պատգամավորական լիազորությունները: Այս մասին ասված է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ստորագրած արձանագրության մեջ: Սակայն նրա անվան շուրջ շշուկները ՔՊ-ում չեն դադարում:

Մի մասը վարկած է առաջ քաշում, թե Վիլեն Գաբրիելյանն իրականում խմած չի եղել, այլ ուռած է եղել, դրա համար վայր դրեց մանդատը՝ Փաշինյան Նիկոլի լուռ համաձայնությամբ:

Մյուսները պնդում են, նրան պարզապես առիթ էր պետք` ձերբազատվելու Փաշինյանից ու ՔՊ-ից, որովհետեւ նրանց հետ նույն օդը շնչելն այլեւս անհնար է դարձել»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

1/2071
bottom of page