top of page

Եթե ընտրակեղծիքներ չլինեն, այսօր 22:00-ին շնորհավորելու ենք իրար, Սարիկ Մինասյանը 10% ձայն ունի միայն, որից 9.7%-ը վարչական լծակի չարաշահումն է. Կարեն Սիմոնյան

Մենք գնում ենք ընտրություններին մինիմալ ծրագրով՝ ՔՊ-ին իշխանությունից զրկելը, և մաքսիմալը՝ ստանձնել քաղաքի կառավարումը և տալ փոփոխություն, որակ, նորություն, և բացարձակապես կապ չունի՝ մենք ենք դա մեր ձեռքերով իրագործելու, թե՝ ընդհանուր ընդդիմադիր դաշտը: Այս մասին քաղաքացիական պարտքը կատարեուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Մայր Հայաստան» դաշինքի Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք միանալու են հաղթող ընդդիմադիր թեկնածուին:

«Մենք ենք առաջինը կոչ արել, որ յուրաքանչյուր ընդդիմադիր պատրաստ լինի առանց պաշտոնակռվի սատար կանգնել, աջակցել առավելագույն ձայներ ստացած ընդդիմադիրին, որ չվիժեցնենք ընդհանուր ընդդիմության համախմբումը: Նաև պատրաստակամություն ենք հայտնել, որ որևիցե տարաձայնությունների դեպքում, եթե չի ստացվելու ընդդիամդիր դաշտի համախմբումը, մենք՝ «Մայր Հայստան» դաշինքով, պատրաստ ենք դառնալ այդ լոկոմոտիվը և ՔՊ-ին իշխանազրկենք Գյումրի քաղաքում»,- հայտարարեց նա:

Ճշտող հարցին՝ եթե Վարդան Ղուկասյանը հավաքի շատ ձայն, պատրա՞ստ են միանալ, նա ասաց. «Առաջինը մենք ենք հայտարարել, և իմ շուրթերից է հնչել ամբողջ քարոզարշավի ընթացքում, որ չի կարելի ընդդիմադիր դաշտը պառակտել հանուն աթոռակռվի ու ամբիցիաների, և մենք դրան մինչև վերջ տեր ենք կանգնելու, և գյումրեցին չի զգալու մեր կողմից, որ իր քվեն անտեր մնաց»:

Սիմոնյանն ընդգծեց՝ գյումրեցու քվեից կախված շատ բան է փոխվելու, դրա համար չպետք է իշխող վարչախումբը ունենա սատարում, որ կարողանան վերջանականպես ազատվել չարիքի իշխանությունից:

«Հասկանում եմ իրենց վախերը, իրենց վերջին 2 օրվա բռնաճնշումները, նույնիսկ շտաբի վրա հարձակում եղավ և շտաբի պետի հեռախոսը խլեցին, փորձեցին խոչընդոտել մեր 18:00-ի հավաքը ամսի 27-ի, բայց չէին պատկերացնում, որ մենք ավելի պրոֆեսիոնալ ենք և մեկ մարդուց կախում չունենք: Մեր թիմից յուրաքանչյուրն իր վրա վերցրեց պարտականություն այդ օրվա հավաքը կազմակերպելո,ւ գերազանց անցկացվեց, հիմա էլ մեր թիմը շարունակում է բոլոր ոլորտներում առաջատար դիրք զբաղեցնել»,- ասաց նա:

Սիմոնյանը շեշտեց, որ գյումրեիցները պետք է այս պահին հասկանան իրենց քվեի ողջ լրջությունը և պետք է ազատվեն իրենց համար չսիրված նախկին վարքուբարքերից ու թայֆաբազությունից:

Հարցին էլ՝ ի՞նչ մտավախություն ունեն ընտրությունների հետ կապված, նա ասաց. «Մտավախություն ունեմ, որ կեղծիքներով փորձելու են շրջիկ խմբերով քվեարկության արդյունքները խեղաթյուրել, համոզված ասում եմ՝ եթե չլինեն ընտրակեղծիքներ, այսօր 22:00-ին ծափ ենք տալու ու շնորհավորելու ենք միմյանց:

Ես չեմ հավատում, որ Սարիկ Մինասյանն ունի տասը տոկոսից ավելի քվե, էդ տասը տոկոսից 9.7-ն էլ վաչական ռեսուրսի չարաշահումն է»,- ընդգծեց քաղաքապետի թեկնածուն:

1/2043
bottom of page